Գումարի վերադարձի քաղաքականություն
Ուզում ենք, որ վստահ լինեք պատվերի հարցում, նույնիսկ եթե հեռու եք։ Այստեղ նկարագրված է, թե երբ և ինչպես կարող եք չեղարկել պատվերը և հետ ստանալ գումարը։
1. Ինչպես է կատարվում վճարումը
Աշխատանքների արժեքը և ծավալը նախապես համաձայնեցնում ենք ձեզ հետ՝ նամակագրությամբ։ Գինը ֆիքսվում է մինչև աշխատանքների սկիզբը։ Համաձայնեցնելուց հետո ուղարկում ենք Paylink ծառայության վճարման հղում։ Կարող եք վճարել վճարման էջում հասանելի եղանակներով՝ բանկային քարտով, Apple Pay-ով, Google Pay-ով կամ հայկական վճարային հավելվածներով։ Գումարը կարող է նշված լինել դրամով, դոլարով, եվրոյով կամ ռուբլով։
Աշխատանքը սկսվում է վճարումը ստանալուց հետո, եթե այլ բան չենք պայմանավորվել։
2. Չեղարկում մինչև աշխատանքների սկիզբը
Եթե պատվերը չեղարկել եք մինչև գերեզմանատուն մեկնելը, կվերադարձնենք վճարման 100%-ը։
Եթե չեղարկման պահին արդեն գնել ենք ձեր պատվերի նյութերը (ծաղիկներ, ներկ և այլն) կամ մեկնել ենք Երևանից դուրս, կպահենք միայն փաստացի ծախսերը՝ հաստատելով կտրոններով կամ լուսանկարներով։ Մնացածը կվերադարձնենք։
3. Եթե աշխատանքը հնարավոր չէ կատարել
Եթե չենք կարող կատարել պատվերը մեզնից կախված կամ որևէ մեկից անկախ պատճառներով (օրինակ՝ գերեզմանատունը փակ է կամ տրամադրված տվյալներով շիրիմը հնարավոր չէ գտնել), կառաջարկենք այլ ժամկետ կամ կվերադարձնենք չկատարված աշխատանքների գումարը։ Եթե մինչ այդ կատարել ենք աշխատանքների համաձայնեցված մասը (օրինակ՝ մեկնում և որոնում), դրա արժեքը համաձայնեցվում է ձեզ հետ նախապես։
4. Եթե արդյունքը ձեզ չի գոհացրել
Յուրաքանչյուր այցից հետո ուղարկում ենք լուսանկարային և տեսահաշվետվություն։ Եթե աշխատանքը կատարված չէ համաձայնեցված ծավալով կամ ունի թերություններ, տեղեկացրեք մեզ հաշվետվությունը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում և նկարագրեք խնդիրը։ Թերությունները անվճար կուղղենք հաջորդ այցի ժամանակ, իսկ եթե հնարավոր չէ ուղղել՝ կվերադարձնենք չկատարված կամ ոչ որակյալ կատարված մասի գումարը։
Ամբողջությամբ կատարված և ընդունված աշխատանքները, որոնց վերաբերյալ այդ ժամկետում պահանջ չի ստացվել, վերադարձի ենթակա չեն։ Հուշարձանի և տեղամասի վիճակը ժամանակի ընթացքում կարող է փոխվել եղանակի և այլ արտաքին պատճառներով. դա չի համարվում մեր աշխատանքի թերություն։
5. Տարեկան խնամք և մի քանի այցից բաղկացած փաթեթներ
Եթե հրաժարվել եք տարեկան խնամքից կամ այլ փաթեթից, կվերադարձնենք դեռ չկատարված այցերի արժեքը։ Կատարված այցերի արժեքը հաշվարկվում է փաթեթի գնով՝ համամասնորեն։
6. Ինչպես պահանջել վերադարձ
Գրեք մեզ info@memoarm.com հասցեով, WhatsApp-ով կամ Telegram-ով։ Նշեք անունը, հեռախոսահամարը, վճարման ամսաթիվը, գումարը և պատճառը։ Կպատասխանենք 3 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Ինչպես և երբ է վերադարձվում գումարը
- Գումարը վերադարձվում է նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։ Քարտով վճարումը վերադարձվում է նույն քարտին՝ Paylink-ի միջոցով։
- Եթե վճարումը կատարվել է վճարային հավելվածով, և նույն եղանակով վերադարձը տեխնիկապես հնարավոր չէ, ձեզ հետ կհամաձայնեցնենք այլ եղանակ (օրինակ՝ բանկային փոխանցում վճարողի հաշվին)։
- Վերադարձը ձևակերպում ենք ձեզ հետ համաձայնեցնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Քարտին գումարի մուտքագրման ժամկետը կախված է քարտը թողարկած բանկից և վճարային համակարգից։
- Վերադարձը կատարվում է վճարման մեջ նշված նույն արժույթով և գումարով։ Վճարողի բանկը կարող է այն վերահաշվարկել իր փոխարժեքով. փոխարժեքային տարբերությունը և վճարողի բանկի միջնորդավճարները չենք փոխհատուցում։
8. Ձեր իրավունքները որպես սպառող
Այս քաղաքականությունը չի սահմանափակում այն իրավունքները, որոնք ձեզ տալիս են ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և ձեր բնակության երկրի օրենքները, եթե դրանք հնարավոր չէ սահմանափակել պայմանագրով։
9. Կոնտակտներ
Բադասյան Արման Զավենի, ՀՎՀՀ 28965783։ Էլ. փոստ՝ info@memoarm.com, հեռախոս՝ +374 91 23 24 64։
Գաղտնիության քաղաքականություն · Ծառայությունների մատուցման պայմաններ